Գրանցվել Հիմա

«ՍԿՍՆԱԿԻՑ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ» ԲԱՐԲԵՐԻՆԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՈՒՐՍ

Դարձիր պահանջված մասնագետ ընդամենը 2 ամսում և կառուցիր հաջողակ կարիերա բարբերինգում!



Ուզու՞մ ես դառնալ պրոֆեսիոնալ բարբեր, ստանալ որակավորում և սկսել նոր ու խոստումնալից ճանապարհ։



Dops Barbershop-ը մեկնարկում է նոր նախագիծ՝ Dops Academy-ն՝ կրթելու ապագա պրոֆեսիոնալ բարբերների։



Մեր ծրագիրը տրամադրում է պրոֆեսիոնալ գիտելիքներ, գործնական փորձ և մրցունակ հմտություններ, որոնք կօգնեն քեզ արագ մտնել ոլորտ և դառնալ բարձրակարգ մասնագետ։

Դիմելու վերջնաժամկետՄարտի 19 Մասնակիցների քանակ 8 Գրանցվել Հիմա
Դիտել Հոլովակը

Ինչու՞ ստեղծեցինք Dops Academy-ն

Մեր գործունեության ընթացքում մշտապես բախվել ենք որակավորված կադրերի պակասի խնդրին։ Շուկայում չկա այնպիսի պրոֆեսիոնալ բարբերինգի կուրս, որը կպատրաստեր մասնագետներ՝ համապատասխան բարձր չափանիշներին։

Այս բացը լրացնելու և ոլորտը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով մենք ստեղծեցինք Dops Academy-ն՝ Հայաստանում առաջին ակադեմիան, որը ոչ միայն կսովորեցնի բարբերինգի արվեստը, այլև կձևավորի նոր մտածելակերպ և պրոֆեսիոնալիզմ ոլորտում։

Մեր նպատակը՝ փոխել խաղի կանոնները և վերափոխել բարբերինգի ոլորտը Հայաստանում։

Մեր խոստումը

Բարբերինգը պարզապես մասնագիտություն չէ, այն արվեստ է, կենսակերպ և մտածելակերպ։ Dops Academy-ում մենք չենք սահմանափակվելու միայն տեխնիկական գիտելիքներով, որովհետև բարձրակարգ բարբեր դառնալու համար անհրաժեշտ են նաև խորքային հմտություններ, ճշգրիտ մոտեցումներ և ճիշտ մտածողություն։

Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել քեզ վարպետության տեխնիկան, այլև փոխանցել այն ամենը, ինչ կօգնի քեզ դառնալ պահանջված, հաջողակ և մրցունակ բարբեր։

Մենք կկիսվենք այն ամենով, ինչն իսկապես կարևոր է քո ճանապարհը ճիշտ կառուցելու և ոլորտում ճանաչելի անուն ստեղծելու համար։

Դասընթացի նպատակը և յուրահատկությունը

Ծանոթացիր Վարպետների հետ, ովքեր դասընթացի շրջանակներում քեզ են փոխանցելու իրենց հարուստ գիտելիքներն ու փորձը։

Ռոման

Թոփ բարբեր, Dops-ի համահիմնադիր

Աշխատանքային փորձ՝ 8 տարի

Արմեն

Թոփ բարբեր, Dops-ի համահիմնադիր

Աշխատանքային փորձ՝ 10 տարի

Հովո

Թոփ բարբեր dops-ում

Աշխատանքային փորձ` 6 տարի

Արամ

Մաստեր բարբեր dops-ում

Աշխատանքային փորձ՝ 6 տարի